ՀՀ տարածքում լրատվական կայքերի դիտելիության մոնիտորինգ Սեպտեմբեր ամսվա ընթացքում

«Հայկական տեղեկատվական կենտրոնը» անց է կացրել ՀՀ տարածքում լրատվական կայքերի դիտելիության մոնիտորինգ և Ձեր ուշադրությանն է ներկայացնում սույն թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում Հայաստանից ամենաշատ դիտելիություն ունեցող 25 լրատվական կայքերի վարկանիշային աղյուսակը ըստ Similarweb.com և Alexa.com հաշվիչ տվյալներ տրամադրող կայքերի:

Կայքերի դիտելիության հստակ արդյունքներ ներկայացնում է Google analytics համակարգը, որի տվյալները հասանելի չեն բոլորի համար՝ միայն տվյալ կայքի կողմից թույլտվություն ստացած անձիք կարող են այն տեսնել: Նշենք, որ համակարգը համեմատական թվեր չի տրամադրում: Այդ իսկ պատճառով առկա են հաշվիչ տվյալներ տրամադրող կայքեր, որոնց վրա կատարվել է հղումը: Similarweb.com կայքը հաշվիչ գործիք է, որը կատարում է կայքերի այցելությունների մոտավոր հաշվարկ՝ տրամադրելով օգտատերերին տվյալներ համացանցային կայքերի վարկանիշի (ռեյտինգի) ըստ պետությունների և խմբերի: Գործիքը թույլատրում է տեսնել կայքի վարկանիշը այցելուների քանակի հիման վրա: Այս հաշվիչ գործիքը թարմացումները կատարում է ամիսը մեկ անգամ՝ տրամադրելով եռամսյակի տվյալներ:

Alexa.com կայքը նույնպես հանդիսանում է հաշվիչ գործիք, որը կատարում է ամենօրյա հաշվարկ և հանդիսանում է Amazon-ի հավելված, ինչն առավելագույնս ճանաչելի է և կիրառվում է Հյուսիսային ու Հարավային Ամերիկայում:

Ներկայացնում ենք լրատվական կայքերի միջինացված դիրքը ՀՀ տարածքում դիտվող կայքերի ցանկում:

Բերված է նաև դիրքը ՀՀ տարածքում դիտվող կայքերի ցանկում՝

1. News.am               11
2. Tert.am                 13
3. 1in.am                   29
4. Asekose.am           42
5. Civilnet.am             49
6. Aravot.am              52
7. Azatutyun.am         62
8. Shamshyan.com     63
9. Slaq.am                 70
10. Mamul.am            71
11. Lragir.am             74
12. Hetq.am              78
13. Armenpress.am    94
14. Panarmenian.net 101
15. Panorama.am      105
16. Yerevannews.am 114
17. Lenta.ru               117
18. Regnum.ru          122
19. Hraparak.am       128
20. A1plus.am           157
21. Armlur.am           167
22. Ria.ru                  170
23. 168.am               174
24. Vesti.ru               178
25. Haqqin.az            203