«Սեպտեմբերի 2-ին սկիզբ դրեց ՀՀ երկրորդ հանրապետության ծնունդը։ Արցախն ավելի շուտ հռչակեց իրեն հանրապետություն, քան Հայաստանի Հանրապետությունը: Անհրաժեշտ էր շուտափույթ հարցը լուծել, առավել ևս բոլոր իրավական ու պատմանական պայմանները կային ԼՂՀ անկախ պետություն հռչակման համար։ ԽՍՀՄ օրենքը դա թույլ էր տալիս, որ կազմից դուրս գալ, իրավական հիմք կար»,- հիշեց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը սեպտեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում:

Ադրբեջանական կողմը սվիններով ընդունեց այս փաստը: Երկրորդ հանգամանքը, ըստ նրա, պայմանավորված էր պատմական պահով, որ Լեռնային Ղարաբաղը երբեք էլ չի եղել Ադրբեջանի կազմի մեջ:

Այնուհետև նա շարունակեց, որ արդեն ընտրություններ եղան, հռչակվեց ԼՂՀ անկախությունը, ձևավորվեց Գերագույն խորհուրդ, ԳԽ նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը, ԼՂՀ-ն ունեցավ իր դրոշը, զինանշանը, օրհներգը, իսկ այս ամենն արդեն ուղեկցվեց ու հաստատվեց ազատամարտիկների շնորհիվ։ «Այսօր Արցախի և ՀՀ սահմանների պաշտպանությունը հուսալի ձեռքերում է»,- ավելացրեց Էդիկ Մինասյանը: