Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկան աղջիկների հավաքականը շարունակում է ելույթները Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ Հերթական խաղում մեր հավաքականը հանդիպեց Մալթայի ընտրանուն և հաղթեց 36:28 հաշվով:

Այս հաղթանակը հայ մարզուհիներին դուրս բերեց  առաջնության եզրափակիչ, որտեղ նրանք կմրցեն Իսլանդիայի հետ: