Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի եւ նրան ուղեկցող մարդկանց հուղարկավորությունը տեղի կունենա երեքշաբթի, մայիսի 21-ին Թավրիզ քաղաքում, հայտնել է Արեւելյան Ադրբեջանի նահանգապետարանի վարչաքաղաքական եւ ընտրական հարցերի գծով բարձրաստիճան պաշտոնյա Հասան Հաքիկիանը, որի խոսքերը մեջբերել է Tasnim գործակալությունը։

«Հուղարկավորության արարողությունը տեղի կունենա վաղը Թավրիզում։ Զովածների մարմինները կուղարկվեն Թավրիզ։ Սկզբում տեղի կունենա դատաբժշկական փորձաքննություն»,- ասել է Հաքիքկիանը։