Իսրայելի օդուժը անցած օրը ավելի քան 70 հարված է հասցրել Գազայի հատվածին, տեղեկացրել է Times of Israel-ը՝ հղում կատարելով Իսրայելի Պաշտպանության բանակին (ՑԱԽԱԼ)։ ՑԱԽԱԼ-ի տվյալներով՝ թիրախներից են եղել զինապահեստը, ենթակառուցվածքը եւ պաղեստինյան խմբավորումներին պատկանող շենքերը, ինչպես նաեւ գրոհայինները։

Ռաֆահին հասցված հարվածներից մեկում սպանվել է «Իսլամական ջիհադի» բարձրաստիճան գրոհային, որը, ՑԱԽԱԼ-ի տվյալներով, գլխավորում էր խմբավորման լոգիստիկայի բաժինը Գազայի հարավի այդ քաղաքում։ «Նա իր դերի շրջանակում պատասխանատու էր հակառակորդին Ռաֆահում մանեւրի պատրաստելու համար»,- նշվել է հայտարարությունում։