«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի՝ 10.05.2024 թվականի որոշմամբ՝ թույլ է տրվել «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան» ՓԲԸ անվան մեջ օգտագործել «Երեւան» բառը (կենտրոնը պետք է կառուցվի «Հայփոստի» շենքի բազայի վրա)։


Այս որոշումը կարդալիս ակամա հիշում ենք 10 միլիոն ծառի ծրագիրը, որ պետք է տնկվեր տարիներ առաջ, միլիարդավոր դոլարների ներդրումները, որ ՔՊ իշխանության գալուց անմիջապես հետո՝ պետք է «հեղեղեին» ՀՀ տնտեսությունը, եւ բազում այլ չիրականացված խոստումներ։

Ուղղակի ընթերցողին հիշեցնենք, որ աշխարհին հայտնի առեւտրի համաշխարհային հատուկենտ կենտրոններ, կոմպլեքսներ կան Նյու Յորքում, Դուբայում։

Հ.Գ. Համեմատե՛ք Մանհեթենն ու Սարյան փողոցի «Հայփոստի» շենքը եւ կպատկերացնեք, թե որ իրականության մեջ է գտնվում ՀՀ-ն՝ արդեն 6 տարի»։