Երևանում սեպտեմբերի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 18-ին, 21-ին կեսօրից հետո` առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։

Սեպտեմբերի 19-ին, 20-ին, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 18-ի ցերեկը կնվազի 2-3, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում՝ 7-8 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա։
Լեռնային Ղարաբաղում սպասվում է անձրև և ամպրոպ։