Աշխատանքային եռօրյա այցով Մարդու իրավունքների պաշտպանն աշխատակազմով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում է: Նախատեսված են այցեր Գորիս, Շուռնուխ, Որոտան, Կապան, Մեղրի և այլ համայնքներ:
Այսօր Գորիս, Որոտան ու Շուռնուխ կատարած այցերը հաստատում են, որ Գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) կամ Գուգլ քարտեզների (Google map) մեխանիկական կիրառության արդյունքում լուրջ սպառնալիքներ են ստեղծվել Հայաստանի սահմանային բնակիչների կյանքի իրավունքի ու անվտանգության, նրանց ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության ու կենսական կարևորության մյուս իրավունքների համար, որոնք երաշխավորված են միջազգայնորեն ու մեր երկրի Սահմանադրությամբ: Վտանգվել է ՀՀ պետական սահմանների անվտանգությունը:
Մասնավորապես, այդ սկզբունքի մեխանիկական կիրառումով ադրբեջանական վերահսկողության ներքո են անցել, օրինակ, Գորիսը, Որոտանն ու Շուռնուխն իրար միավորող ճանապարհի տարբեր հատվածներ, որոնք ուղիղ վտանգի տակ են դրել խաղաղ բնակիչների տեղաշարժը:
Սահմանային դարձած բնակավայրերի բնակիչների հետ Մարդու իրավունքների պաշտպանի այսօրվա հանդիպումները, համայնքային մարմինների հետ քննարկումներն ու ուսումնասիրությունները հաստատում են, որ ադրբեջանցի զինվորականները կատարում են սադրանքներ. զինված պարբերաբար հայտնվում են խաղաղ բնակավայրերի անմիջական հարևանությամբ ճանապարհներին ու դա անում են զենքի ցուցադրումով՝ խաղաղ բնակիչներին և առաջին հերթին կանանց ու երեխաներին ահաբեկելու նպատակով:
Նշվածից բացի, գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) կամ Գուգլ քարտեզների (Google map) մեխանիկական կիրառության արդյունքում, օրինակ, Որոտանում ու Շուռնուխում մարդիկ ուղղակի զրկվել են իրենց սեփականության իրավունքով պատկանող տներից, կենսական ապրուստը հոգալու հնարավորությունից: Այդ համայնքների բնակիչները նաև զրկվել են իրենց մասնավոր սեփականությունը հանդիսացող, իսկ համայնքը՝ համայնքային սեփականություն հանդիսացող կենսական կարևորության գյուղատնտեսական հողատարածքները (օրինակ՝ որպես այգի, վարելահող կամ արոտավայր) օգտագործելու հնարավորությունից:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումները հաստատում են, որ նշված սկզբունքի պատճառով Ադրբեջանի վերահսկողության ներքո են հայտնվել Հայաստանի քաղաքացիներին պատկանող տներ ու հողատարածքներ, որոնց նկատմամբ իրավունքների, այդ թվում՝ սեփականության իրավունքի պետական գրանցումը հաստատող վկայականները տրվել են կա՛մ Խորհրդային Հայաստանի, կա՛մ Հայաստանի անկախ Հանրապետության տարբեր ժամանակահատվածների իրավասու մարմինների (Կադաստրի կոմիտե և այլն) կողմից:
Բացի այն, որ այս ամենի արդյունքում կոպտորեն խախտվել են մարդկանց իրավունքները ու նրանք զրկվել են իրենց սեփականությունից, նաև առաջացել է անորոշ վիճակ, ինչն իր հերթին ստեղծում է տագնապի մթնոլորտ ու անհանգստություն խաղաղ բնակիչների մոտ:
Հայաստանի սահմանային բնակավայրերի բնակիչների կյանքն ու առողջությունը, նրանց ֆիզիկական անվտանգությունն ու հոգեկան անձեռնմխելիությունը ուղիղ սպառնալիքի տակ է հայտնվել նաև այն պատճառով, որ ստացվել է, օրինակ, Շուռնուխի դեպքում գյուղը բաժանվել է «ադրբեջանական» ու «հայկական» մասերի ու որպես բաժանման հիմք է ընդունվել այդ համայնքով անցնող միջպետականն ճանապարհը: Բայց հարցն այն է, որ ճանապարհի մի կողմում՝ «հայկական» մասում [այդ թվում՝ այն վայրերը, որտեղ երեխաները սովոր են խաղալ] խաղաղ բնակիչներ են, իսկ անմիջականորեն մյուս մասում՝ ադրբեջանական զինված ուժերը:
Ուստի, ՀՀ սահմանների հարցը Գուգլ (Google) մասնավոր կազմակերպության հավելվածներով կամ GPS [գլոբալ տեղորոշման] համակարգով լուծելը, որը նաև վտանգում է Հայաստանի պետական սահմանների անձեռնմխելիությունն ու երկրի անվտանգությունը, մեր երկրում ապրող մարդկանց ու հատկապես սահմանային բնակիչների իրավունքների ապահովան տեսանկյունից բացարձակ անընդունելի է:
Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի այցի ընթացքում տեղում Գուգլ (google) քարտեզների մի քանի տարբերակներ ցույց են տվել տարբեր արդյունք, այդ թվում՝ մի քանի դեպքում Շուռնուխ գյուղը ներկայացնելով Հայաստանի Հանրապետության տարածքի մաս:
Այսօրվա այցի ընթացքում տեղի են ունեցել կարևոր հանդիպումներ Գորիսի քաղաքապետի, Որոտան և Շուռնուխ գյուղական բնակավայրերի ղեկավարների ու համայնքային մյուս մարմինների հետ, համայնքների բնակիչների, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի անձնակազմերի հետ: Ընդ որում, ՀՀ զինված ուժերի կամ ԱԱԾ սահմանապահ զորքերի անձնակազմերն իրականացնում են անձնուրաց հերոսական ծառայություն՝ չնայած հաճախ է նրանց համար առաջանում անարդարացի, իրենց չվերաբերող ծանրաբեռնվածություն:
Առաջիկա օրերին նախատեսված են այցեր Սյունիքի մարզի այլ բնակավայրեր ևս, որոնց ընթացքում կիրականացվեն անհրաժեշտ մասնագիտական ուսումնասիրություններ ու դիտարկումներ:
Այս թեմայով
Կայանալու է Հայաստանում ինտերիեր դիզայնի և ճարտարապետության ոլորտի տարվա ամենանշանակալից միջոցառումներից մեկը
Հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել երեկ տարածած կեղծ լուրի համար (տեսանյութ)
Կապանում միջազգային չափանիշներին համապատասխանող մարզադաշտ կկառուցվի. Այդ տարածքը ճանաչվեց հանրային գերակա շահ
Ցիկլոն է ներթափանցում. օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով, կլինեն տեղումներ
ԵՄ-ում Եվրախորհրդարանի ընտրությունների առաջին պաշտոնական օրն է. քվեարկում է Նիդեռլանդները
ՔՊ-ն այսօր ԱԺ-ում փակ հանդիպում կունենա Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի հետ
Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Գերմանիա
Նոր մեքենա եւ ԱԺ-ից աշխատանքի վարձատրության բարձրացում. Սիսակ Գաբրիելյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
Փաշինյանի իշխանությունը բոլոր ոլորտներում «հաշվեհարդար» է տեսել` հերթը եկեղեցունն է. Արսեն Թորոսյանը առաջարկել է փակել «Շողակաթ» Հ/Ը-ն. «Ժողովուրդ»
Այս անգամ հերթը «Եղնիկներ» – ի փոխգնդապետ Սերոբ Բազիկյանինն է. Միքայել Արզումանյանի դատը շարունակվում է. «Ժողովուրդ»
Հունիսի 6-ի աստղագուշակը
Եղանակը Հայաստանում
Հնդկաստանի վարչապետը հրաժարական է տվել
Մասնակցելու եմ շարժմանը, որ Ձեր վերևում կախված զինանշանի վրա Արարատ լեռը կիսալուսին չդառնա. Գ.Համբարձումյանը՝ դատավորին
Բրիտանիայում շրջանառության մեջ են մտցրել թղթադրամներ Չառլզ III-ի պատկերով
Դիլիջանում կայացել է ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի արտագնա նիստը. էսքիզային առաջարկ է լինելու
Տավուշում թալանել են 44-օրյայում նաhատակված Կարեն Մարգարյանի հիշատակին կառուցված մատուռը
Փաշինյանը քաղաքացիներին հրավիրել է իր հետ հեծանիվ վարելու՝ առաջադրելով 4 պայման
Աղետի գոտու խմելու ջրից 280 նմուշառում է կատարվել. ախտածին որևէ մանրէ չի հայտնաբերվել
Հնարավոր է՝ Սնուփ Դոգի համերգը տեղի ունենա օգոստոսին. Ժաննա Անդրեասյան
Ռուսաստանն ակտիվացնում է հումանիտար նախագծերը Հայաստանի համար
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Վրաստանում տեղահանվածների վերաբերյալ բանաձեւ է ընդունել. Հայաստանը կողմ է քվեարկել
Ադրբեջանի արտգործնախարարը հաստատել է, որ Երեւանից ստացվել են խաղաղության համաձայնագրի նոր առաջարկներ
Տնտեսական ի՞նչ հետևանքներ կունենա Լոռիում և Տավուշում տեղի ունեցած աղետը․ մեկնաբանում է տնտեսագետը
Հունգարիայի արտգործնախարարը բաց տեքստով բացատրել է. օգնությունը ՀՀ-ին հնարավոր է Ադրբեջանին օգնության պայմանով
ԵՄ-ում Եվրախորհրդարանի ընտրությունների առաջին պաշտոնական օրն է. քվեարկում է Նիդեռլանդները
Հնդկաստանի վարչապետը հրաժարական է տվել
Բրիտանիայում շրջանառության մեջ են մտցրել թղթադրամներ Չառլզ III-ի պատկերով
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Վրաստանում տեղահանվածների վերաբերյալ բանաձեւ է ընդունել. Հայաստանը կողմ է քվ...
«Այս պատերազմին վերջ տալու ժամանակն է». Բայդենը ներկայացրել է ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի վերաբերյալ Իսրայ...
Ալթայում այրվել է «Պուտինի ամառանոցը»
Երևանում կայացավ Վիկ Գերամիի ֆիլմի ցուցադրությունը
Մարդինում հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի․ այնտեղ այժմ միայն մեկ հայ է աղոթում
Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից
Պաֆոսի քաղաքապետարանը հայ համայնքի պահանջով փոխել է Թալեաթ Փաշայի փողոցի անունը
Սփյուռքահայ կամավոր բժիշկները հայրենիքում են
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել երեկ տարածած կեղծ լուրի համ...
1
Նոր մեքենա եւ ԱԺ-ից աշխատանքի վարձատրության բարձրացում. Սիսակ Գաբրիելյանի ունեցվ...
2
Փաշինյանի իշխանությունը բոլոր ոլորտներում «հաշվեհարդար» է տեսել` հերթը եկեղեցուն...
3
Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Գերմանիա
4
ՔՊ-ն այսօր ԱԺ-ում փակ հանդիպում կունենա Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի հետ
5
«Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է և դա ընդունում է». Դանիել Իոաննիսյան
«Կադրերում պարեկների կողմից ***ված քաղաքացին է». Դանիել Իոաննիսյան
Հարսանիք՝ պաշարված Արցախում
Հայկական ավիացիան գուցե հիմա մեզ պետք գար, եթե ոչնչացված չլիներ, ի՞նչ կասեք, պարո՛ն Վարդանյան
«Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան մարդ հատեց ադրբեջանական անցակետը». Մարատ Եգանյան
Նոր մեքենա եւ ԱԺ-ից աշխատանքի վարձատրության բարձրացում. Սիսակ Գաբրիելյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
Փաշինյանի իշխանությունը բոլոր ոլորտներում «հաշվեհարդար» է տեսել` հերթը եկեղեցունն է. Արսեն Թորոսյանը...
Այս անգամ հերթը «Եղնիկներ» – ի փոխգնդապետ Սերոբ Բազիկյանինն է. Միքայել Արզումանյանի դատը շարունակվու...
Նման պայմաններում «բայց»-եր դնելն ընդամենը նշանակում է սատարել Փաշինյանին. «Փաստ»
Կիրանցիները քանդում են տները. «Հրապարակ»