Վերջին շրջանի զարգացումները ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին գցել են, իսկապես, երկընտրանքի առջև: Նա չի կողմնորոշվում, թե կուսակցությունն ինչ ուղով տանի: Գնան կոալիցիա ՀՀԿ-ի հետ, թե ինչպես Վարդան Օսկանյանն է ասում, իրենց հռչակեն ընդդիմադիր քաղաքական ուժ: ԲՀԿ առաջնորդին տանջում է այն միտքը, որ չմիանալով ՀՀԿ-ին մեծ վտանգի տակ է դնում իր բիզնես ռեսուրսը և ԲՀԿ-ական այն խանդավառ երիտասարդների ապագան, ովքեր  առանց ԲՀԿ-ի իրենց օրը  չեն պատկերացնում:

Գագիկ Ծառուկյանը չմիանալով Սերժ Սարգսյանին ակնհայտ է դարձնում միայն մի բան, որ Ռոբերտ Քոչարյանը, երբ «նախագծում» էր ԲՀԿ-ն՝ մտածում էր, որ այս ուժը հետագայում պետք է հակակշիռ լինի ՀՀԿ­-ին և հենց այդպես էլ կարող է լինել:

ԲՀԿ առաջնորդի համար այժմ առավել քան երբևէ որոշում կայացնելը բարդ է, ուստի՝  ճիշտ որոշում կամ ոչինչ:

Վահագն Ավետիսյան