«Պատճառներից մեկը, որը հանգեցնում է ուղևորային ու բեռնատար փոխադրումների ընթացքում վթարայնության բարձրացմանը, վարորդների աշխատանքի ու հանգստի պայմանների խախտումն է։ Խնդիրը համընդհանուր է։ Եթե վերցնենք վերջին օրերի իրադարձությունները Տուլայի մարզում հայկական ավտոբուսի խոշոր վթարի հետ կապված, նույն պատճառն է. վարորդը պարզապես քնել է ղեկին»,- ասել է ՌԴ ՆԳՆ փոխնախարար, Քննչական բաժնի ղեկավար Ալեսանդր Սավենկովը։

Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարի զոհերի աճյունները Երևան կտեղափոխվեն այսօր՝ նոյեմբերի 5-ին, հատուկ չվերթով: