Բազմիցս ենք լսում ՀՀ ոստիկանապետի հավաքներում ու ժողովներում հնչեցրած խոսքերն առ այն, որ ոստիկանը ՀՀ քաղաքացու պաշտպանն ու ընկերն է, ոստիկանին պետք է վստահել ու հավատալ։ 

Լավ կլիներ, որ սա իրականություն դառնար, սակայն սարսափելի տհաճություն ենք ապրում երբ հանրապետության փողոցների և մայրուղիների այն հատվածներում որտեղ չկա տեղադրած տեսանկարահանող սարք, հանդիպում ենք պատսպարված ու թաքնված ոստիկանական մեքենա։ Այդ պահին ակամա հիշում ես ռադիոկայաններից մեկի թևավոր խոսքերը՝ «Լավ է լուսացույցը մայրուղու վրա, քան պատսպարված ճանապարհային ոստիկանը»։

Հայացք նետելով աշխահում ոստիկանի դերի ու նշանակութոյան վրա, բարի նախանձ է ձևավորվում։ Լ՞ավ կլիներ, որ ՃՈ տեսուչը կանգնացնելով մեքենան առաջինը ոչ թե փասթաթուղթը ուզեր, այլ բացատրեր խախտման տեսակը, հավանական վնասները, ապացուցեր մեղքը, որից հետո թե մարդուն ներելու ոչ մի տարբերակ չկա, ակտավորեր հենց այդ խախտումը։ 

Իսկ ինչ կարելի է հանդիպել փողոցներում՝ «Դե ռեմեն չես կապել, դա 5000 դրամա, փոխարենը 3000-անոց գրեմ գնա»։ Այնպիսի տպավորություն է, որ իրենց վրա «պլան» կա դրած։ Եկեք համաձայնենք, որ այսպիսի մոտեցմամբ ՀՀ ոստիկանությունը որքան էլ գումարներ էլ ծախսի հեռուստաեթերներ գնելու կամ «ամպագոռգոռ» ցուցապաստառներ փակցնելու վրա, միևնույն է որակը չի բարձրանա։

Փոխարենը անհրաժեշտ է լուրջ աշխատանքներ տանել այդպիսիներից ազատվելու, կամ եթե «լուրջ» հովանավորներ ունի, գոնե ճիշտ մոտեցումները ուսուցանելու ուղղությամբ՝ օրինակ ստաժավորման արտերկիր ուղղարկել։ Հավատացնում ենք, եթե մի քանիսին խայտառակ ձև դուրս շպրտեն, մնացածը խելքները գլուխները կհավաքեն։

Կարող ենք հետաքրքիր մի քանի առաջարկ անել՝

  • բացեք անանուն թեժ գիծ, որտեղ ՀՀ քաղաքացին կարող է բողոք ներկայացնել,
  • անկացրեք հարցումներ և ուսումնասիրեք յուրաքանչյուր դեպք։

Կարծում ենք, որ որակի բարելավումը բոլորիս խնդիրն է և կգա մի ժամանակ, երբ ոստիկանը ՀՀ քաղաքացու իսկական պաշտպանն ու ընկերը կլինի։