Առավոտյան, երբ հայտնի դարձավ Գյումրու «Մայր Հայաստան» համալիրի մոտ տեղի ունեցած ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Իվան Նովիկովի սպանության մասին, արդեն կանխագուշակում էի, որ շատ կլինեն քաղաքականացված մեկնաբանությունները...Դա սպասելի էր, քանի որ շատերը մտածում էին,որ այսպես գյումրեցիները «վրեժխնդիր» եղան ՌԴ-ից՝ Վ. Պերմյակովին ՀՀ իրավապահներին չհանձնելու համար...Կային նաև այլ վարկածներ...Սակայն, երբ գործն արդեն ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ էր և Գյումրիում ԲՈԼՈՐԸ գիտեին մեղավորի անունը՝ Աստրախանից պայմանագրային հիմունքներով Գյումրիի ռուսական ռազմաբազայի ծառայող Իվան Բոսհոմջիևը, հայկաական շատ ԶԼՄ-եր մոռանալով «все гениальное-в простом» թևավոր արտահայտությունը՝ շարունակում էին շատ ԼՈՒՐՋ մեկնաբանել այս «վրեժի» հետևանքները և դրա ԿՈՐԾԱՆԱՐԱՐ հետևանքները հայ-ռուսական հարաբերությունների համար...Շատ ակտիվ քննարկվում են նաև ռուսական ռազմաբազայում տիրող «բարքերը»...Ասեմ, որ այդ բարքերը շատ քիչ են զիջում մեր բանակում տիրող ՎԱՐՔԵՐԻՆ ու ԲԱՐՔԵՐԻՆ, քանի որ ՄԵՐ և ռուսական բանակները խորհրդային բանակի կրկնապատկերն են...Ես համաձայն եմ, որ ռուսական 102-րդ ռազմաբազայում կան շատ խնդիրներ, որոնք առնչվում են ՀՀ-ին և ավելի շատ Շիրակի մարզի բնակիչներին և որոնք անհապաղ լուծում են պահանջում...Ռուսական բանակում տիրող անառողջ բարքերից և վարքերից մենք իրավունք կունենաք խոսել այն ժամանակ, երբ խաղաղ պայմաններում զոհված Հայկական Բանակի զինծառայողների ԾՆՈՂՆԵՐ էլ չունենաք...Ռոսաստանցի զինծառայող Իվան Նովիկովի սպանությունը պետք չէ քաղաքականացնել...

Հ.Գ. Արդեն այս հանցագործությունը բացահայտվելուց հետո այս թեմայում ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ փնտրողները Հայաստանի թշնամիներն են...Նշեմ, որ մեր արևելյան հարևանները՝ ակ և կարա կոյունլուները ևս Իվան Նովիկովի սպանության մեջ Վ.Պերմյակովից վրեժխնդիր լինելու «փաստեր» են ման գալիս...Նկատում եք ի՛նչ նման են իրենց ՏԵՍԱԿԵՏՆԵՐՈՎ մեր մի քանի վայ-մեկնաբանները և ազերիները...

Գագիկ Համբարյան-Facebook