Վերջին մի քանի օրերի ընթացքում, հակառակ պատերազմական պայմաններին, Հալեպում տեղի են ունեցել բազմաթիվ ձեռնարկներ։
Աշակերտների կողմից կազմակերպված Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված։
ABBA-ի մարզիկների պարգևատրման ձեռնարկում նշվել է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը և հեղինակ Ավո Գաթրճյանի գրքի հրատարակման շնորհահանդեսն է տեղի ունեցել միաժամանակ։
Գրքի հեղինակը հայտնել է, որ «1915-2015՝ ապրիլ 24-ի Եղեռնից 100 տարի անց անհուն գուրգուրանքով ու զոհաբերությամբ լույս ընծայած այս գիրքը թող լինի ոգեկոչման և պահանջատիրության առիթ սրբադասված նահատակներին»։
Հաջորդ ձեռնարկը նվիրվել է մայիսյան մեր հաղթանակներին։ Սկսած Ավարայրի ճակատամարտից, Հայաստանի առաջին անկախությունից և հաղթանակի վերջին պսակն է դրել Շուշիի ազատագրումը։