Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին օրենքը թերի է, նրանում գերբրի լիարժեք նկարագրություն չկա, ինչի պատճառը մեր երկրում գերբագիտության խորհուրդի բացակայությունն է: Այս մասին այսօր՝մարտի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պետական խորհրդանիշների՝ մասնավորապես գերբի վրա որոշակի փոփոխություններ, շտկումներ անելու նպատակով վերջերս ստեղծված մասնագիտական հանձնաժողովի անդամ, մշակութաբան Գագիկ Մանասյանը:

Նա պարզաբանեց, որ գերբը ընդունվել էր 2006թ. ճշտգրտումներից հետո, վերափոխվել է, հայտնվել են այլ նշաններ, և, ըստ երևույթին, այդ գերբերը մեծ հումոր ունեցող մարդիկ, կամ մեր թշնամիներն են տարածել։

«Մեր գերբի վրա պատկերված առյուծի և արծվի բերանները փակ են, իսկ դա նշանակում է, որ առյուծը անպաշտպան է, մեռած է, ընդունակ չէ ինքնապաշտապանության: Գերբի սուրը կոտրված է, գտնվում է շղթաների մեջ, ինչը բովանդակային, գաղափարական իմաստով անթույլատրելի է։ Ներքևում կա ժապավեն, որի վրա ոչինչ գրված չի, դա պետք է կամ հանել, կամ վրան գրել պետության կարգախոսը»,- ասաց մշակութաբանը:

Ինչպես հայտնում են հանձնաժողովի անդամները՝ 1-2 ամսից կներկայացվեն զինանշանի փոփոխված տարբերակը: