Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հասարակական-քաղաքական բաժնի վարիչ տխրահռչակ Ալի Հասանովը հարցազրույց է տվել բրիտանական "The Financial Times" թերթին ու մի քանի տարօրինակ հայտարարություններ արել...Նախ` նա շատ է դժգոհել այն հանգամանքից,որ միջազգային հանրությունը ավելի մեծ ուշադրություն է դարձնում Ուկրաինային,բայց ժամանակին անտեսել է Ադրբեջանի պահանջները...

Չգիտես որտեղից Ալիևի կամակատարը որոշել է,որ Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերը վտանգ են ներկայացնում սև և սպիտակ ոչխարների հանրապետությանը...Ու հավելել,որ Բաքուն կողմ է,որ Դոնբասի և Կիևի միջև խնդիրները լուծվեն ՄԻԱՅՆ ԽԱՂԱՂ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ...Ու այս մասին ասում է մի մարդ,ով, բարձր պաշտոն ստանձնելով, ԱՄԵՆ օր հայտարարում է,որ Բաքվի համբերությունը սպառվում է, որ ազեր-կոյունլուները ԵՐԵՔ օրում "կազատագրեն" հայերից Արցախը և նույնաոճ այլ ահաբեկչական հայտարարություններ անում..."ՀԱԿԱՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ" կողմնորոշում ունեցող Ա.Հասանովը շատ մեծ խանդավառությամբ է ընդունում ազերի պաշտոնյաների բարբաջանքները,որոնք խոստանում են "շուտով" կոյունլուների դրոշը ծածանել Ստեփանակերտում և Շուշիում...Իսկ վերջում էլ,"ներսի և դրսի" համար հայտարարություններ անող Հասանովը հավելել է."ՄԵՆՔ ԴԵՄ ԵՆՔ,ՈՐ ԱՄՆ-Ը ԶԵՆՔ ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ՈւԿՐԱԻՆԱՅԻՆ..." Պարզվում է,որ Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին անընդհատ բարբաջող,Մոսկվային` Ղրիմը օկուպացնելու մեջ մեղադրող կովկասյան քոչվորները,որոնք միշտ փորձել են հայերի դեմ պայքարել ուրիշի ձեռքերով և նավթախավիարային դիվանագիտության միջոցով, գնում են "ԱՐԵՎՄՏՅԱՆ" պաշտոնյաներին, հիմա ԴԵՄ են նույն ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ...

Հ.Գ.Վերջերս ազեր-կոյունլուները որոշել են ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ խաղեր տալ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ և ՌՈՒՍԱՍՏԱՆԻ հակասությունների արանքում...Ուկրաինամետ և հակառուսական քաղաքականություն վարող Բաքուն, պահը որսալով, փորձում է դիվանագիտական մեկուսացման մեջ հայտնված Մոսկվային ցույց տալ,որ իրենից լավ բարեկամ ՌԴ-ը չի կարող ունենալ Հարավային Կովկասում...Բաքուն, ԵԽԽՎ-ում պաշտպանելով ՌԴ-ի շահերը, հիմա էլ ԴԵՄ է արտահայտվում Կիևին զենք մատակարարելուն...Տեսնես իր այս "ռուսամետ" քայլերի դիմաց` ի՞նչ է ուզելու Մոսկվայից...Տեսնե՞ս Ուկրաինայի դեսպանը հիմա ինչպես կարձագանքի Ա.Հասանովի այս հակաուկրաինական հայտարարությանը...

Գագիկ Համբարյան