Այսօր  ՀՀ նախագահի թեկնածու, Էպոսագետ Վարդան Սեդրակյանը հանդիպում ունեցավ լրագրողների հետ: Լրագրողներին    հանդիպեց նաև   «Ազդարար»  գիտամշակութային ամսագրի վերահիմնադիր  Մարտիկ Սարգսյանը, ով  նույնպես  հայտարարել է, որ մասնակցելու նախագահական ընտրություններին` որպես թեկնածու: Մարտիկ Սարգսյանը լրագրողներին ներկայացրեց  իր նախընտրական ծրագրային պլատֆորմը: Վերջինս լրագրողներին ասաց, որ  նախագահական ընտրություններում իր  թիվ 1 մրցակիցն է համարում էպոսագետ Վարդան Սեդրակյանին:

Էպոսագետի հետ հանդիպմանը մասնակցած լրագրողներից մեկը հարց է ուղղում Վարդան Սեդրակյանին ասելով, թե Մարտիկ Սարգսյանը վերջինիս է համարում իր թիվ 1 մրցակիցը, իսկ ինքը  ում է համարում իր մրցակիցը, Վարդան Սեդրակյանը  նախ նշեց.«Մարտիկ Սարգսյանին ես չեմ ճանաչում և չգիտեմ թե ինչ է ասել»: Այնուհետև Սեդրակյանն անկեղծացավ.« Մարտիկ  Սարգսյանը երեկ զանգահարել էր ինձ, հրավիրում էր ինձ իր ասուլիսին: Ես ասացի, որ չեմ կարող գալ: Կես ժամ բացատրեց, որ իր համար շատ կարևոր… Ես ասացի, որ մրցակիցներ ենք ես չեմ էլ կարող գալ, եթե ցանկանում եք գալ: Ասաց ո’չ, մենք մրցակից չենք, իմ մրցակիցը Սերժ Սարգսյանն է,  շատ տարօրինակ է, որ էսօր առավոտ լրիվ ուրիշ բան է ասել»:

Էպոսագետը  լրագրողների հետ հանդիպման գալուց միանշանակ լավ կրկնել էր այն ամենը ինչ պետք է ասեր լրագրողներին, սակայն  չնախատեսված հարցեր միշտ լինում են և սա հենց դրանցից էր:  Հավանաբար, Մարտիկ Սարգսյանը ցանկացել էր  «Բաղրամյան 26-ի » աչքին  միանգամից բարձրանալ, քանի որ դեռ որևէ սենսացիոն հայտարարություն չէր արել, իսկ սա կլիներ նրա առաջին   բոնուսը:

Ի տարբերություն Մարտիկ Սարգսյանի, էպոսագետն արդեն հասցրել էր իր բոնուս քայլը կատարել` պատրաստակամություն հայտնելով վճարել Րաֆֆի Հովհաննիսյանի  ընտրագրավը:

Ուշագրավն այն է, որ «Բաղրամյան 26-ից»  հրանգավորված անձինք  արդեն իրենք  իրենց դեմ են խոսում` ցանկանալով հեղինակազրկել մեկը մյուսին: Այս պարագայում «և գայլերը կուշտ եղան,  և ոչխաները ողջ մնացին»:

Վահագն Ավետիսյան