«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունը, ավելի կոնկրետ՝ վարչապետի աշխատակազմը, 24 մլն 281 հազար դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել «ԳԵՎՈՐԳԻԱՆ ԿՈՆՑԵՌՆ ՍՊԸ»-ի հետ, որն իրենից ենթադրում է միջոցառման կազմակերպման ծառայություններ:

Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնելու: Նախարարությունը, թեեւ փակված է, այնուամենայնիվ, Հայաստանում գործում է դեռ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, որն էլ ստանձնել է այս պայմանագրի կատարումը։ Պայմանագրով նախատեսվում է. ««Սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստում» միջոցառման շրջանակներում ծառայությունների ձեռքբերում, այդ թվում՝ միջոցառումների հետ կապված ծառայություններ. միջոցառումը պետք է կազմակերպել 2024 թվականի սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 5-ը: Օրակարգը նախապես կտրամադրվի Պատվիրատուի կողմից»:


Կհետեւենք իրադարձության զարգացումներին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: