ԱԺԲ անդամ, դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հենց նոր ավարտեցին տանս խուզարկությունը։ Վերցրեցին բջջային հեռախոսս և գազային ատրճանակս, որի համար կա ոստիկանության թույլտվությունը»։

Ավելի վաղ ԱԺԲ-ն հայտնել էր, որ վաղ առավոտից ԱԱԾ-ն, ոստիկանությունը, համատարած խուզարկություն են իրականացնում Բևեռի խորհրդի անդամների, աջակիցների, համակիրների բնակարաններում, Բևեռի գրասենյակներում: