Օդանավակայանում ձերբակալել են Սանկտ Պետերբուրգի մի բնակչի, ով խոսել է Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչության մասին։ Նա պատրաստվում էր Հայաստան թռչել Մոսկվայով։ Այս մասին գրում է Fontanka-ն։

Նիկոլայ Կոնաշենոկը ձերբակալվել է Պուլկովոյում։ Նա պատրաստվում էր թռչել Երեւան:

Նա, մասնավորապես, գրել է. «Ինչո՞ւ ահաբեկիչները հարձակվեցին Կրոկուսի վրա, ոչ թե՝ Կրեմլի վրա»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նրա կինը ստիպված է եղել հրաժարական տալ «Նյու Հոլանդիայի» գլխավոր տնօրենի պաշտոնից՝ Նիկոլայի այն գրառումների պատճառով, որ ահաբեկիչները սխալ վայր են ընտրել, նա նաև այլընտրանք է առաջարկել Crocus City Hall-ին։