«Փաստ» օրաթերթը գրում է. «Երևանյան խցանումները գնալով դառնում են անտանելի: Առաջարկվում են տարբեր լուծումներ, այդ թվում՝ որոշակի տարբերակներ են հնչել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի կողմից:

Մեր տեղեկություններով, որպես այս խնդրի լուծման քայլերից մեկը՝ առաջիկայում Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի որոշակի, հատկապես կենտրոնական հատվածներում կարգելվի 1,5 տոննա և ավելի բեռնվածությամբ բեռնատարների մուտքը առավոտյան ժամը 7:00-ից մինչև երեկոյան 21:00-ն:

Ի դեպ, այս արգելքը «շրջանցելը» կորակվի որպես «ճանապարհային նշաններին չենթարկվելը», որն առաջացնում է տուգանք 5000 ՀՀ դրամի չափով»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում