Այսօր՝ օգոստոսի 28-ին, ժամը 03:05-ի սահմաններում, Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում հնչած կրակոցների դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ կետերով և 245-րդ հոդվածի 1-ին մասով: Այդ մասին  հայտնում են ԱՀ ՔԿ-ից։

Հանցագործության կատարման կասկածանքով Ստեփանակերտ քաղաքի 1983 թ. և Ասկերանի շրջանի 1981 թ. ծնված բնակիչները ձերբակալված են:

Նախաքննությունը շարունակվում է։