Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը կոչ է արել Վլադիմիր Զելենսկիին ամեն գնով դադարեցնել արյունահեղությունը։ «Ես շատ լավ հասկանում եմ, որ Դուք շատ «խորհրդականներ» ունեք, բայց անձամբ Դուք պարտավոր եք ամեն գնով դադարեցնել արյունահեղությունը և հասնել խաղաղության համաձայնագրի։ Ահա թե ինչ են սպասում ձեզնից Ուկրաինայում, Դոնբասում և Ռուսաստանում»,- ասվում է կոչում, փոխանցում է РИА Новости-ն: