Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը գրառում է կատարել. «Սիրելի երևանցիներ, սիրելի հայրենակիցներ, շնորհակալ եմ ձեր արձագանքի և ջերմ խոսքերի համար։
Հ.Գ. Ես էլ ձեր տրամադրությունը բարձրացնեմ։ Ստորագրել եմ ևս 100 նոր ավտոբուսի և 100 վերելակի գնման հայտերը։
Հաջորդ տարի կունենանք արդեն ընդհանուր 1000 հատ փոխարինված վերելակ, իսկ քաղաքային տրանսպորտի պարկը թարմացրած կլինենք ավելի քան 60 %-ով՝ ունենալով արդեն շուրջ 520 նոր ավտոբուս»: