Նախօրեին պայթյուն է որոտացել Թուրքիայի Մերսին քաղաքում կառուցվող «Ակույու» ատոմակայանում: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը: Նշվում է, որ պայթյունից հետո հրդեհ է առաջացել, ինչի պատճառով խուճապ է սկսվել աշխատակիցների ու մոտակայքում ապրող մարդկանց շրջանում:

Հիշեցնենք՝ ատոմակայանի երկրորդ բլոկի հիմնարկեքը տեղի էր ունեցել մայիսին, որին, տեսակապի միջոցով մասնակցել էր նաև ՌԴ նախագահը: