ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախկին անդամ Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լսեք փետրվարի 17-ին Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի ճանապարհամերձ մի քանի համայնքներում «չնախատեսված» կանգառ կատարած Փաշինյանի հետ «պատահական» հանդիպած մարդկանց խմբի այս ներկայացուցչի դուրս տվածը։ Խնդրում եմ տեսանյութը դիտել, հետո նոր շարունակել կարդալ։
Դիտեցի՞ք, լսեցի՞ք։ Հիմա շարունակեմ։ Երեկ, մարտի 14-ին, Թալին-Կաթնաղբյուր ճանապարհին, սրա 15-ամյա անչափահաս որդին, հոր Opel մակնիշի ավտոմեքենայի ղեկին նստած՝ ժամը 19։40-ի սահմաններում, Թալին ընթանալիս, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, ծառը արմատից կոտրել, բախվել մի քանի քարերի, և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ, Թալինի բնակիչներ, 16-ամյա Մարատ Խ-ն, 16-ամյա Յուրի Ա-ն, 16-ամյա Էդգար Գ-ն, 16-ամյա Սարգիս Ա-ն և մեքենան վարող Արթուր Հ-ն տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն, որտեղ, բացի վարորդից, մյուս չորս ուղևորները՝ նրա համադասարանցի Սարգիս Ա-ն, Յուրի Ա-ն, Մարատ Խ-ն և Էդգար Գ-ն դժբախտաբար մահացել են: Ահավոր ողբերգական ավտովթար...
Բա հիմա այս անչափահաս «վարորդի» հորը չասե՞ս, այ տականք, ուրիշներին վերացնելու ժեխական մոլուցքի փոխարեն՝ այդ էներգիադ օգտագործեիր որդուդ ճիշտ դաստիարակման գործում, ոչ թե ապօրինաբար մեքենան դնեիր տակը և նրան դարձնեիր հանցագործ, որի հետևանքով չորս դասընկերները չմահանային։ Ես որդուն ոչինչ չունեմ ասելու, միայն իրոք ապաքինում ու առողջություն եմ մաղթում, նա մեղավոր չէ, անչափահաս երեխա է, 15-ամյա արկածներ որոնող ու սխալ դաստիարակություն ստացող, որն իր ողբերգական հետևանքը բերեց։ Ու նա հետայսու պետք է ապրի՝ ողջ կյանքում այս ծանր բեռը կրելով ... Բա դու եքա մարդ, չգիտեի՞ր, որ անչափահասի կողմից մեքենա վարելն անօրինական է։ Ու նախկինում էլ ԱԱԾ սահմանապահական զորքերի սպա ես եղել, փոխգնդապետ։ Զինվորներիդ հետ պատկերացնում եմ, թե ոնց ես որպես հրամանատար աշխատել, եթե սեփական որդուդ հետ ճիշտ չես աշխատել ու դաստիարակել։ Ու դու այս տեսանյութում խոսում ես «հներից», ատելությամբ ստեր տարածում Դաշնակցության ու այլոց մասին։ Տո հենց հինը դու՛ ես, նախկին տարիներին, երբ ծառայում էիր՝ հենց քո տեսակից էին մարդիկ զզված։ Ու խոսում ես «հներին» վերացնելու մասին, սիրելի վարչապետիդ էլ «խելք ու խրատ ես տալիս»՝ ազգը վերջնական կործանման տանելու համար։
Չեմ չարախնդում, հակառակը՝ շատ ծանր տարա այս գույժը, ահավոր ողբերգություն է տեղի ունեցել, բայց երբ մարդը բերանն է բացում ուրիշների հասցեին՝ լավ կլինի, որ մի հատ նախապես իրեն հայելու մեջ նայի ու իր անցած ոչ լուսավոր ճանապարհը հիշի։
Խորը կսկիծով ցավակցում եմ մահացած 4 տղաների հարազատներին։ Սա բոլորիս ողբերգությունն է...»։
Այս թեմայով
Քիչ առաջ բերման ենթարկվեց «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը
Նախնական տեղեկություններով ոստիկանական տարբեր բաժիններ այս պահին բերման են ենթարկվել շուրջ 50 քաղաքացիներ
Շնորհիվ Բագրատ Սրբազանի և նրա առաջնորդած պայքարի՝ հայերեն «Սրբազան» տիտղոսն այլևս մուտք է գործել ադրբեջաներեն. իրանագետ
«Ինտերը» կրկնել է 73 տարվա վաղեմության ցուցանիշ
Երկրի վրա նկատվում է վերջին 20 տարիների ամենահզոր մագնիսական փոթորիկը
Այսօր Ալմաթիում կշարունակվեն Միրզոյան-Բայրամով բանակցությունները
Օրվա հանդիպումների անոնս
Ռուսաստանի հետ հարաբերությունների աշխարհաքաղաքական ենթատեքստերը
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է յոթի
Առատ ձյունը կարո՞ղ է երկրաշարժի պատճառ դառնալ
ԿԳՄՍՆ-ից զգուշացրել են
Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացին․ «Փաստ»
Արդեն մյուս եռամսյակում խոշոր հարկատուների առաջատարը նորից կփոխվի․ «Փաստ»
Ի՞նչ է քննարկել Սրբազանը պատգամավորների հետ․ «Հրապարակ»
Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերում․ «Հրապարակ»
Կես տարվա համար՝ 100 միլիոն դոլարի ֆինանսավորում Հայաստանին․ «Փաստ»
Ինչն է «պաշտպանել» իր հայտարարագրի եկամուտների 3-րդ տողում Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ»
Մայիսի 11-ի աստղագուշակը
Եղանակը Հայաստանում
2018-ին հեղափոխությո՞ւն էր, թե՞ կռիվ լափամանի համար. «Ժողովուրդ»
ՆԳՆ-ն երկու գործառույթ է իրականացնում․ պաշտպանում է կառավարության շենքն ու ճոխ սարքեր գնում. «Ժողովուրդ»
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով դատարան կներկայանա Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը․ «Ժողովուրդ»
Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ դեմ հարուցված քրեական գործը կկարճվի՞. «Ժողովուրդ»
Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով․ «Ժողովուրդ»
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին. Միրզոյանը՝ Բայրամովի հետ հանդիպմանը
Թրամփը Բայդենին մեղադրել է Իսրայելից հրաժարվելու մեջ
Պուտինի մամուլի քարտուղար. Հայաստանի և Ռուսաստանի միջև խնդրահարույց հարցեր կան
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել. ՌԴ փոխվարչապետ
Բոսֆորի նեղուցում «Ալեքսիս» բեռնատարը ծանծաղուտի մեջ է հայտնվել
Ֆրանսիան չի պատերազմում Ռուսաստանի կամ նրա ժողովրդի դեմ․ Մակրոն
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
Երևանում կայացավ Վիկ Գերամիի ֆիլմի ցուցադրությունը
Մարդինում հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի․ այնտեղ այժմ միայն մեկ հայ է աղոթում
Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից
Պաֆոսի քաղաքապետարանը հայ համայնքի պահանջով փոխել է Թալեաթ Փաշայի փողոցի անունը
Սփյուռքահայ կամավոր բժիշկները հայրենիքում են
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
«Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է և դա ընդունում է». Դանիել Իոաննիսյան
«Կադրերում պարեկների կողմից ***ված քաղաքացին է». Դանիել Իոաննիսյան
Հարսանիք՝ պաշարված Արցախում
Հայկական ավիացիան գուցե հիմա մեզ պետք գար, եթե ոչնչացված չլիներ, ի՞նչ կասեք, պարո՛ն Վարդանյան
«Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան մարդ հատեց ադրբեջանական անցակետը». Մարատ Եգանյան