ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս տարի ևս խուսափեց «ցեղասպանություն» բառը և իր չկատարեց նախընտրական խոստումը: Ինչպես հայտնում է Аssociated Press-ը՝ 
Օբաման նշել է, որ «զանգվածային սպանությունների» տարելիցը խորհրդանշում է պատմության պահպանման կարևորությունն ու անցյալը հիշելու անհրաժեշտությունը: Նախագահի դիրքորոշումն այդ հարցում չի փոխվել:

Սակայն Օբամայի այս քայլը անակնկալ չէր: Օրեր առաջ Սպիտակ տան խոսնակն ընդգծել էր, որ Օբաման այս տարի ևս չի շեղվի նախորդ տարիների ավանդույթներից:

«Նախագահը բազմակի անգամներ պատմական փաստ է ճանաչել Օսմանյան կայսրության վերջին օրերին 1.5 միլիոն հայերի զանգվածային սպանությունը»,- ասել էր Էրիկ Շուլցը: