«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Առաջիկա օրերին ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանի որդուն՝ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար Վարդան Նիկոյանին կնշանակեն միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության աշխատակազմի ղեկավար: Նրա նախկին պաշտոնին կնշանակեն կառավարության աշխատակազմի կադրերի վարչության պետ Էդգար Գևորգյանին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը լծվել է իր գերատեսչության համար կադրեր ընտրելու գործին՝ նախապատվությունը տալով դրսում սովորած կադրերին, սակայն, բացի աշխատակազմի ղեկավարից, այլ պաշտոնյաների հարցում դեռ չի կողմնորոշվել. խնդիրը ցածր աշխատավարձն է, որը չի ձգում «լավ կրթություն ստացած կադրերին»»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: