Օրերս Երևանի փողոցներում հայտնվել են Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված բավական «կրեատիվ» պաստառներ: Ամբողջ աշխարհում լայնածավալ աշխատանքներ են տարվում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու և ճիշտ իրազեկման քաղաքականություն անցկացնելու համար: Այս ամենի կենտրոնում, բնականաբար, գտնվում է Հայաստանը՝ մայրաքաղաք Երևանով: 

YerevanNews.am-ը որոշեց պատրաստել ֆոտոշարք, որտեղ կցուցադրվեն հայ երիտասարդների կողմից ստեղծված այս խորհրդանշական պաստառները: Ավելի մանրամասն ուսումնասիրելով կատարված աշխատանքները, ֆեյսբուք սոց. ցանցում հանդիպեցինք նաև հեղինակների էջին և ծանոթացանք գրառմանը.

«Doping Creative Advertising-ին, Մեծ եղեռնի միջոցառումներին ընդառաջ, հնարավորություն տրվեց Երևան քաղաքի բազմապրոֆիլ գովազդային կրիչների միջոցով ներկայացնել Հայոց ցեղասպանությանը նվիրված ասոցիատիվ կոնցեպտ:

Օգտագործելով Հայոց Ցեղասպանության հետ կապված խորհրդանիշներ և պատմական փաստեր՝ տրվեցին գրաֆիկական ձևավորմամբ լուծումներ, ինչի արդյունքում ստեղծվեց «Ասոցիատիվ պաստառներ» կոնցեպտը: Վերը նշված կոնցեպտի նպատակն էր` ասոցիացիաների միջոցով ավելի խորը ազդեցություն թողնել մարդկանց վրա»: