Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի մասնակցի Թուրքիայի կողմից ցինիկաբար կազմակերպված Գալիպոլիի միջոցառումներին, զբաղվածության պատճառով: Շատ հետաքրքրական է, որ այդ զբաղվածությունը պայմանավորված է Բունդեսթագում այդ օրը` ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանությանը նվիրված հատուկ նիստով:

Իսկ ինչ վերաբերում է Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկին, ապա նա ոչ թե գնալու է Գալիպոլի, այլ մասնակցելու է Բեռլինում կազմակերպվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը և հանդես է գալու ելույթով: Ամենայն հավանականությամբ Հռոմի պապի խոսքերին անսալով Գերմանիայի նախագահը նույնպես վեր կգտնվի քաղաքական հաշվարկներից և Ցեղասպանությունը կկոչի իր անունով:

Հռոմի պապի մատուցած պատարագից և ուղերձից հետո կաթոլիկ քրիստոնեական աշխարհում անթաքույց աշխուժություն է սկսվել Հայոց ցեղասպանության թե ճանաչման, և թե Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ իրենց դիրքորոշման առումով:
Գերմանիայի այս քայլից հետո, նման դիրքորոշում է դրսևորելու նաև Մեծ Բրիտանիան:

Վահանգն Սարոյան-Facebook