Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի՝ մրցաշրջանի ավարտից հետո թիմից հեռանալու մասին տեղեկությունը:
«Մեծ պատիվ էր եւ անմոռանալի փորձ ինձ համար աշխատել քեզ պես անձնավորության հետ:
Քո պրոֆեսիոնալ նորամուծությունները, նվիրումը և աշխատասիրությունը կարևոր ազդեցություն են ունեցել կարիերայիս զարգացման վրա: Շնորհակալություն, մարզիչ վստահության և դրական ներդրման համար»,- գրել է 26-ամյա ֆուտբոլիստը ֆեյսբուքյան իր էջում: