Կարելի է ինչպես ուզեք վերաբերվել Ժիրայր Սեֆիլյանի նախաձեռնությանը, կարելի է ոչ մի կերպ դրան չվերաբերվել, բայց այն, ինչ արել է ՀՀ դաշնակցական ղեկավարությունը կոչվում է շատ պարզ ու միանշանակ` քաղաքական մատնողություն, որը բնորոշ է էժան ոստիկանական գործակալներին, վարձու մատնիչներին և փողոցում «մատնոց» խաղացողներին:

Սա ՀՅԴ Հայաստանյան կառույցի վերջին ու անշրջելի խայտառակությունն է, որից հետո հասնում է քաղաքական չգոյությունը:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է Տիգրան Խզմալյանը: 

Հիշեցնենք նաև, որ ռեժիսոր Տիգրան Խզմալյանը 2014-ին որոշում է կայացրել Նախախորհրդարանից դուրս գալու մասին, իսկ այս տարվա փետրվար ամսին նա հայտարարեց այդ մասին: