«Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, պարզվում է, «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի մեծ երկրպագու է: Նա մտերիմների հետ մեկնել է Իսպանիա և ներկա եղել Իսպանիայի առաջնության սուպերկլասիկոյին՝ Բարսելոնա-Ռեալ Մադրիդ խաղին, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի Բարսելոնա-Մանչեստր Սիթի հանդիպմանը: Քաղաքապետը մեկնել է մարտի 17-ին, վերադարձել օրերս, համենայնդեպս երեկ՝ Թատրոնի միջազգային օրվա առթիվ նա շնորհավորանք է տարածել:

Իսկ իսպանական անմոռանալի հանգիստը Աշոտ Հայրապետյանն անցկացրել է Hotel Spa Villa Ollmpic Suites 4 աստղանի հյուրանոցում, այցելել է քաղաքի տեսարժան վայրեր. Opium գիշերային ակումբ և այլն: Բարսելոնայի Camp Nou ստադիոնում քաղաքապետը դիտել է մարտի 19-ին և 22-ին կայացած խաղերը՝ Բարսելոնա-Մանչեստր Սիթի, Բարսելոնա-Ռեալ, գոռացել է «գոլ» և ծածանել հայոց եռագույնը: Ի դեպ, այդ խաղերի տոմսերի արժեքը 140-1250 եվրո է, իսկ նրանք զբաղեցրել են առաջնակարգ տեղեր, որի միջին գինը 450 եվրոյի սահմաններում է»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: