«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցապատողը՝ իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն էս էյ» ընկերությունը, որը Հայաստանում է աշխատում 2012 թվականից, «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու առաջին և երկրորդ ծրագրերի իրականացման համար համակարգչային կառավարմամբ աշխատող 2 խոշոր բետոն փռող մեքենա էր ներմուծել:

Մեկն այս պահին կանգնած է մաքսային պահեստում և շուտով դուրս կգա Հայաստանից:

Ժամանակակից սարքավորումներով հագեցած այս մեքենաները, որոնց տեղափոխումն այնքան կարևոր է ու ծախսատար, որ կազմակերպությունը, որպես կանոն, դրա համար մրցույթ է հայտարարում, Հայաստանից տարվում են աշխատանքների հազիվ 5-6 տոկոսն ավարտելուց հետո: Թեև ենթադրվում է, որ պետք է տարվեին միայն աշխատանքներն ամբողջությամբ ավարտելուց հետո:

Մինչդեռ ծրագրի ավարտին առնվազն 2 տարի դեռ կա, ներկայում էլ կառուցվում է ավտոճանապարհի Աշտարակ-Թալին հատվածը: Մեր տեղեկություններով, իսպանական ընկերությունը մտածում է Հայաստանից հեռանալու մասին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։