Մարտի 25-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները 1962 թ. ծնված Սերգեյ Ա.-ի տան խուզարկությամբ՝ տանը կից ավտոտնակից հայտնաբերել և առգրավել են 5,45 մմ տ/չ 22 փամփուշտ, 9 մմ տ/չ 81 փամփուշտ, 12 «ՌԳԴ-5» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի տարբեր տեսակի 19 պայթուցիչ, 10 լուսաձայնային փամփուշտ, 46 լուսաձայնային սարք և 12.4 մմ տ/չ 1 փամփուշտ: