««Ժողովուրդ»- ին հայտնի դարձավ որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի տնօրինությունն ընկերության դրամական միջոցները տնտեսելու նոր ձև է գտել: Նրանք ներքին կարգով աշխատակիցներին տեղեկացրել են, որ ապրիլի 1-ից նախկին ութ ժամի փոխարեն աշխատելու են 7 ժամ և ըստ այդմ էլ վարձատրվելու են:

Սակայն «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ «Հարավկովկասյան երկաթուղուց» պարզաբանեցին, որ աշխատաժամերի կրճատումը վերաբերում է միայն վարչությունների աշխատակիցներին և այն էլ՝ միայն ուրբաթ օրերին»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: