Ֆեյսբուքում այժմ հնարավոր է գումար փոխանցել օգտատերերին։

Ֆեյսբուքի նոր մեսենջերում ավելացել է «$» նշանը, որի վրա սեղմելով կարեղ եք ավելացնել Visa կամ Master Card-ի տվյալները և գումար փոխանցել զրուցակցին։ Ասում են Pay Pal-ի հետ համեմատած ավելի արագ է կատարվում փոխանցումը։

Ուզում եք իմանալ ինչքա՞ն է տոկոս պահվում: Ֆեյսբուքը ժլատություն չի անում և ոչ մի տոկոս չի պահում գործարքից։ Այ իսկ Հայաստանի բանկերը...

Չշեղվելով թեմայից ասեմ, որ էն լավ սմարթֆոն ունեցողները կարող են օգտվել TouchID անվտանգության համակարգից։ (Իսկ TouchID-ն դա մի բան է, որը scan է անում քո մատնահետքը)։

Հավելվածը աշխատում է ինչպես Mobile այնպես էլ Web տարբերակում։

Կարդալուց հետո փնտրեցիք «$»-ի նշա՞նը։ Համոզված եմ չեք գտել, իսկ պատճառն այն է, որ առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում տվյալ հավելվածից կարող են օգտվել միայն ԱՄՆ-ի ֆեյսբուքաբնակիչները։

Միքայել Նալբանդյան-Facebook