Ռուս սահմանապահների գործողություններում գաղտնի բան չկա: Այս մասին այսօր՝ մարտի 6-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության պետ, գեներալ-մայոր Վյաչեսլավ Բիկովը ներկայացրել է Վալերի Պերմյակովի ձերբակալման որոշ մանրամասներ։

Գեներալ-մայոր Բիկովը ընդգծել է, որ Սահմանային վարչությունը սահմանը պաշտպանելու առաջադրանք է իրականացնում:

«Մեզ համար ոչ մի տարբերություն չկա, թե սահմանախախտը որ երկրի քաղաքացի է, ինչ կրոնի կամ ազգության է պատկանում»,- ասել է նա։

Նա Գյումրիում կատարվածը մեծ դժբախտություն է որակել: Բիրյուկովը միաժամանակ նշել է, որ հպարտ է հատուկ վտանգավոր հանցագործին ձերբակալած իր ենթականերով, որոնք պատվով են կատարել իրենց աշխատանքը՝ անտեղյակ լինելով հանցագործը զինվա՞ծ է, թե՞ ոչ։

Բիրյուկովը լրագրողների հետ խոսեց նաև անհետացած զինծառայող Արթուր Աֆյանի թեմային: Նա հույց հայտնեց, որ Արթուրը ողջ-առողջ է ու նրա հետ ոչ մի դժբախտություն չի պատահել: Գեներալ-մայորը, որ Աֆյանը հանգստյան օրվանից հետո չէր ներկայացել ծառայության և մասին տեղյակ էր պահվել զինվորական դատախազության մարմիններին։ Կատարված աշխատանքների արդյունքում ո՛չ զինծառայողի կինը և ո՛չ էլ ծնողները գործում պարզություն չեն կարողացել մտցնել։

Սահմանային վարչության պետը ընդգծեց, որ ըստ առկա տեղեկությունների՝ Արթուր Աֆյանը պարտք էր ընկերներին եւ բանկերին։