«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղարը Տիգրան Ուրիխանյանը հրաժարվել է այդ պաշտոնից: Այս տեղեկությունը YerevanNews.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Տիգրան Ուրիխանյանը:

Նա նշեց, որ ինքը մնում է քաղաքականության մեջ, ժողովրդի կողքին է: «Ես արդեն մեկ անգամ վերջերս առիթ ունեցել եմ ասելու, ևս մեկ անգամ կկրկնեմ, որ ժողովրդին չի հետաքրքրում իմ կարգավիճակը, պաշտոնական դիրքը: Կարևորը և առաջնայինը մեկ բան է, ես ինչպես եղել եմ, այնպես էլ շարունակելու եմ մնալ իմ ժողովրդի կողքին, որպես ժողովրդի շահերի պաշտպան: Ձևաչափ է փոխվել, ես այլես չեմ ստանձնելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղարի պաշտոնը»- ասաց Տիգրան Ուրիխանյանը:

Երիտասարդ ու միշտ ժողովրդի կողքին կանգնած պատգամավորը, վերջում իր շնորհակալությունը հայտնեց բոլորին: