Ցեղասպանության զոհերի հարյուր ամյակի կապակցությամբ «Էրեբունի համայնքների զարգացման կենտրոն» Հ/Կ-ն սույն թվականի ապրիլի 12-ին կազմակերպում է հեծանվաարշավ (ուխտագնացություն) Ծիծեռնակաբերդից դեպի Մայր Աթոռ սբ. էջմիածին՝ մինչև ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարը:
Ուխտագնացությանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:
Ծրագրի շրջանակներում հեծանվորդ-ուխտագնացներ առավոտյան ժամը 9:00-ին ծաղիկներ կդնեն ցեղասպանության հուշահամալիրում, 9:30, պատասխանատու կազմակերպիչների կողմից կտրվի մեկնարկ, որից հետո հեծանվորդները կշարժվեն նախապես որոշված երթուղով դեպի Մայր Աթոռ սբ. Էջմիածին:
Նպատակակետին հասնելուց հետո հեծանվորդ-ուխտագնացներին կդիմավորեն Մայր Աթոռի ներկայացուցիչները:
Ուղտագնացության օրհնության արարողությունից հետո հեծանվորդ-ուխտագնացները կմասնակցեն պատարագին, որից հետո Մայր Աթոռ սբ. Էջմիածնի տարածքում տեղադրված Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ հարգանքի տուրք կմատուցեն:
Ծրագրի նպատակն է արտահայտել հայ ժողովրդի դարավոր անկոտրուն պայքարը ընդդեմ անարդարության, անպատժելիության և անտարբերության:
Մանրամասների և գրանցման համար միչև սույն թվականի ապրիլի մեկը կարող էք դիմել կազմակերպիչներին հետևյալ հեռախոսահամարով` + 374 093 002 782: Նրանք ովքեր չունեն հեծանիվ կամ չեն կարող անցնել ահդ տարածությունը կարող են նշված օրը ժամը 12:00 լինել Մայր Աթոռ սբ. Էջմիածնում պատարագին` հարգանքի տուրքի արարողությանը մասնակցելու համար: