«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հասարակ, էժանագին, փողոցային գողություն էր, ուրիշ ոչինչ՝ մեզ հետ զրույցում ասաց էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը՝ անդրադառնալով Ջրվեժում գտնվող իր առանձնատունը թալանելու դեպքին: Նա նշեց, որ չի ցանկանում անդրադառնալ այդ հարցին, քանի որ անձնական թեմա է:

Նշեց, որ մեծ կորուստներ չի ունեցել, ընդամենը տարել են օգտագործված հեռուստացույց, մանր-մունր կենցաղային իրեր:

Նախկինում նման դեպքեր չեն եղել, Հարությունյանն էլ ոչ մեկին չի կասկածում: «Սիգնալիզացիան չի աշխատել, խնդիր է եղել սիգնալիզացիայի հետ, պատուհանից էին մտել, կոտրել էին, մտել: Անվտանգության անսարք սարքերն արդեն սարքել են»,-ասաց նա:

Նշենք, որ գողության դեպքը եղել է դեկտեմբերի 29-ից մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում»:

 Մանրամասները` թերթի այսօրվա համարում: