«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ-ի երեկվա արտահերթ համագումարից հետո այդ կուսակցությունից դուրս գալու դիմում ներկայացրին մի շարք համայնքների ղեկավարներ: Մասնավորապես, քաղաքապետերից բացի՝ ԲՀԿ-ից դուրս է եկել ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի ղեկավար Միշա Դանիելյանը:

Վերջինս այդ մասին հայտնեց «Ժողովուրդ»-ի հետ զրույցում: «Ես արդեն անկուսակցական եմ: Ոչ մի կուսակցության չեմ անդամագրվելու, չեմ ցանկանում»,-հայտարարեց Դանիելյանը: ԲՀԿ-ն լքող գյուղապետերի շարքում է նաեւ Արմավիրի մարզի Հացիկ համայնքի ղեկավար Արթուր Եղիազարյանը: «Շարունակելու բան չկա: Իմաստ չկա: Ավելի լավ է որպես անկուսակցական շարունակենք գյուղապետի պաշտոնավարումը»,- ասաց Արթուր Եղիազարյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ առաջիկա օրերին ԲՀԿ-ն կլքի նաեւ Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: