Գյումրիում մի ամբողջ ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը՝ հղվելով գործին ծանոթ աղբյուրի վրա: 

Աղբյուրը մասնավորապես հայտնել է. «Փորձաքննությունը  անցնում է ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում՝ ստացիոնար եղանակով, որը պետք է ավարտվի մոտ 2 շաբաթից»: 

Նրա խոսքերով՝ փորձագետները ուսումնասիրությունների արդյունքում պետք է տան իրենց եզրակացությունը և բոլոր խոսակցությունները այն մասին, թե Պերմյակովի մոտ արդեն հայտնաբերվել են հոգեկան շեղումներ, ընդհամենը խոսակցություններ են, փորձաքննության արդյունքները դեռ չկան: 

Աղբյուրը ընդգծել է, որ հետաքննությունը իրականացվում է հայկական կողմի հետ սերտ համագործակցության պայմաններում: