Հայտնի է, որ «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի «Genealogy» խումբը: Խումբը բաղկացած է լինելու վեց անդամներից, որոնց անունները հասարակությանը հայտնի դարձավ մաս առ մաս:

Այժմ հայտնի է «Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացնող խմբի հինգերորդ մասնակցի անունը: Նա օպերային երգչուհի Մերի-Ջին Օ' Դոհերթի Վասմաթզիանն է, ով ներկայացնում է Ավստրալիա աշխարհամասը։

Նշենք, որ խմբի հայտնի մյուս անդամներն են ֆրանսիահայ երգիչ Եսայի Ալթունյանը, ով ներկայացնում է Եվրոպա աշխարհամասը, ամերիկահայ երգչուհի Թամար Կապրելյանը, ով ներկայացնում է Ամերիկա աշխարհամասը, Վահե Թիլբյանը, ով ներկայացնում է Աֆրիկա աշխարհամասը, ինչպես նաև Ստեֆանի Թոփալյանը, ով ներկայացնում է Ասիան: