«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Հայրենի պաշտոնյաներից ով չի ալարում, ստվերային տնտեսության դեմ պայքարելու մասին ելույթներ է ունենում: Միչդեռ Երևանի Խորենացու փողոցում գործող ոսկու շուկան՝ ստվերային եկամուտներով ՀՀ-ում կարող է համարվել ռեկորդակիր: Պարզվում է, որ այստեղ միայն զուգարաններից այնքան եկամուտ են ստանում, որքան հազարավոր ընկերություններ նույնիսկ ամսական չեն վաստակում: Տարբեր հաշվարկներով այս շուկայում իրենց օրն անցկացնում է մոտ 10 հազար մարդ:

Շուկայում գործող երկու զուգարանի մուտքի գինը 100 դրամ է: Այսինքն՝ միայն զուգարանները շուկայի սեփականատիրոջն ապահովում են օրական շուրջ 1 միլիոն դրամի եկամուտ: «Ժողովուրդ»-ի հարցին, թե զուգարանից օգտվելու համար 100 դրամ գանձելը որքանով արդարացված է, շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը պատասխանեց. «Աշխատողներն օրը մեկ անգամ են վճարում, այն էլ՝ օճառի համար: Երկու տարի այդ զուգարանը վճարովի չէր, խոլերանոց էր: Աշխատողները խնդրեցին վճարովի դարձնել»: Այդ «խնդրանքից» հետո Վաղարշը ամսական մոտ 30 մլն դրամ է ստանում»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: