Այսօր՝ հունվարի 26-ին, մահացել է հանրահայտ հույն երգիչ և երաժիշտ Դեմիս Ռուսոսը: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Ռուսոսը 68 տարեկան էր։ Վերջին շրջանում նա ապրում էր Հունաստանում և Ֆրանսիայում՝ Նոյի (Neuilly-sur-Seine) քաղաքում։

Իր երաժշտական կարիերայի ընացքում նա վաճառել է ալբոմների մոտ 60 մլն օրինակ։