«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով, Հայաստանում խորացող տնտեսական ճգնաժամի հետևանքները մեղմելու համար ՀՀ կառավարությունը փորձում է խոշոր վարկ «կպցնել» միջազգային ֆինանսական կառույցներից և դրանով մի մեծ ծրագիր իրականացնել:

Որոշ հաշվարկներով, այդ ծրագիրը պետք է արժենա 800 միլիոնից մինչև 1 մլրդ դոլար: Խոսքը, օրինակ, մի քանի մեծ օբյեկտների շինարարության մասին է, որը հնարավոր կլինի իրականացնել 1-1.5 տարվա ընթացքում և դրանում ներգրավված կլինեն հնարավորինս մեծ թվով մարդիկ: Սա, ըստ կառավարության, թույլ կտա մի կողմից ապահովել աշխատատեղեր, մյուս կողմից գործող արտադրական հգորությունները ապահովել պատվերներով: Ո՞վ պետք է ֆինանսավորի նման ծրագիր, ո՞ր ոլորտում կիրականացվի այն դեռևս անհայտ է։ Սակայն խորացող ճգնաժամին հակազդելու որևէ այլ լուծում կառավարությունը գոնե առայժմ չունի: Նկատենք, որ այսպիսի ծրագիր «կպցնելու» ճանապարհին կառավարությունը դեռ որևէ հաջողություն չի արձանագրել»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: