Չինաստանում գտնվող Apple գործարանի բանվորները անմարդկային պայմաններում են աշխատում: Այս գործարանում կատարվում է iPhone հեռախոսների հավաքման գործընթացը: BBC-ի կողմից կատարված լրագրողական հետաքննության արդյունքում պարզվել է, որ բանվորները նույնիսկ քնում են աշխատանքի ընթացքում: 

Հետաքննության ընթացքում BBC-ի լրագրողներից մեկին հաջողվել է աշխատանքի տեղավորվել գործարանում, որը հայտնել է՝ ինքը աշխատել է 18 օր առանց հանգստյան օրերի: Նույն թղթակցին հաջողվել է թաքնված տեսախցիկի միջոցով նկարահանել նաև քնած աշխատակիցներին: 

Այս հետաքննությանը արձագանքել է նաև Apple-ը՝ խոստանալով անցկացնել նաև սեփական հետաքննություն: