«UNICEF»-ը Հայաստանում նույնպես ձայնագրել է աշխարհահռչակ «IMAGINE» երգի հայկական տարբերակը: Հայկական տարբերակում իրենց մասնակցություն են ցուցաբերել հայտնի հայեր, ինչպիսին են՝ Սերժ Թանկյանը, Արտո Թունջբոյաջյանը, Գոռ Սուջյանը, Ալլա Լևոնյանը և Տիգրան Պետրոսյանը: 

Տեսահոլովակի հայկական տարբերակի հեղինակներն են Արմեն Մարտիրոսյանը և Հրաչ Քեշիշյանը: Տեսահոլովակում նկարահանվել են բազմաթիվ երեխաներ, որոնք նաև մասնակցել են երգի ձայնագրմանը: