Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանն այսօր կայացած ասուլիսին հայտարարեց, որ երեկ քաղաքային իշխանություններն իրենց խոստացել են, որ ամեն ինչ կանեն գազի գնի հարցը կարգավորելու համար:

«Մենք էլ պայմանավորվել ենք մեր վարորդների հետ, որպեսզի ոչ մի ակցիա չանեն, շարունակեն աշխատել, մինչև տոներն անցնեն»,-հաստատեց նա:

«Սակագնի վերանայում, իհարկե, չեն անի: Գազի գինը կգա նախկին գնին, մոտենալու է այն թվին, որը կար մինչև դոլարի թանկացումը»,-ասաց նա և վստահեցրեց, որ դեռ ոչ մի լուր չունի, որ այսօրվա դրությամբ որևէ երթուղի հրաժարվել է աշխատել:

Ըստ միության նախագահի՝ գործադուլ անող վարորդներ այս պահի դրությամբ չկան: