Ավստրալիայի հյուսիսում գտնվող տներից մեկում հայտնաբերվել է 8 սպանված երեխա: Քուինսլենդ նահանգի ոստիկանությունը հաղորդել է, որ տունը գտնվում է Կերնս քաղաքում: Ոստիկանները, դեպքի վայր ժամանելով, հայտնաբերել են 18 ամսեկանից մինչև 15 տարեկան երեխաների դիակներ: 

Այնտեղ է գտնվել նաև կրծքի շրջանում վնասվածքներ ունեցող կին: Նրան հասցրել են հիվանդանոց, վիճակը կայուն է: Ոստիկանները տեղի ունեցածը անվանել է ողբերջական միջադեպ և հավաստիացրել, որ հասարակությանը վտանգ չի սպառնում: Դեպքի վայրում աշխատում են քննիչները: Սակայն նրանք չեն կարողացել պատասխանել, թե արդյոք սպանված երեխաները հանդիսանում են նույն ընտանիքի անդամներ: 

Կնոջ հարազատներից մեկը հաղորդել է, թե սպանված երեխաները վիրավոր կնոջ երեխաներն են: Նրա խոսքերով՝ մահացածների 20-ամյա եղբայրը վերադառնալով տուն, հայտնաբերել է քույրերի և եղբայրների դիերը ու ոստիկանություն կանչել: